ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է գրականագետ, թարգմանիչ, գրող Ֆելիքս Բախչինյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամից։
Բախչինյանը մահացել է կյանքի 74-րդ տարում։
Նշենք, որ նա ծնվել է 1950 թվականին, սեպտեմբերի 22-ին, Ալավերդիում։ 2001 թվականից նա Հայաստանի գրողների միության անդամ էր։
Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, 1994 թվականին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը։
Հեղինակել է պատմվածքներ, վիպակներ, գրականագիտական հոդվածներ և մենագրություններ։