ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան է ժամանել պատմության մեջ առաջին և միակ բարձրացատկի աշխարհի եռակի չեմպիոնը, հայկական արմատներով ռուս մարզուհի Մարիա Լասիցկենեն։ Նրան ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: Այս մասին Գիլոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում և լուսանկար հրապարակել։
«Այսօր ընդունել եմ մեր հայրենակցուհի, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն (տարբեր ձևերում), Եվրոպայի չեմպիոն Մարիա Լասիցկենեին»,–գրել է Գիլոյանը։
Նշենք, որ Լասիցկենեն բոլոր հնարավոր տիտղոսներն ունի բարձրացատկում, նա Ռուսաստանի Դաշնության և աշխարհի ատլետիկայի պատմության մեջ միակ հնգակի հաղթողն է «Ադամանդների լիգայի» ընդհանուր մրցաշարում, Եվրոպայի չեմպիոն:
Մարզուհին հաճախ է պատմում իր հայ մայրիկի և այն մասին, որ դաստիարակվել է «բազմազգ, հետաքրքիր ընտանիքում»: Մարիայի խոսքով՝ հայ տատիկն իրեն միշտ սովորեցրել է՝ ընտանիքն ամենակարևորն է։