ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն անձանց անունները, որոնք կփոխարինեն Երևանի ավագանու մանդատից զրկված Անուշ Գինոսյանին, Անույշ Խուդավերդյանին («Հանրային ձայն» խմբակցություն) և Գրիգոր Երիցյանին («Ազգային առաջընթաց» խմբակցություն)։
Սեպտեմբերի 10-ին հայտնել էինք, որ Երևանի ավագանին նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցրեց նիստերին անհարգելի բացակայելու հիմքով։
Ըստ ԿԸՀ–ի` Անուշ Գինոսյանի մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Լուսինե Բուղայանին։ Անույշ Խուդավերդյանի մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Ալեքյանին։
Գրիգոր Երիցյանի մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին։