ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Առնվազն երկու իսրայելցի զինծառայող է զոհվել, յոթը՝ վիրավորվել Գազայի հատվածում փրկարարական ուղղաթիռի կործանման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերի «Յանշուֆ» ուղղաթիռը՝ վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով դեպի հոսպիտալ տարհանելու առաջադրանքը կատարելիս վթարի է ենթարկվել Գազայի հատվածի Ռաֆահա շրջանում վայրէջքի ժամանակ։ Վթարի հետևանքով զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինվորներ, ևս յոթ զինվոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հոսպիտալ՝ բժշկական օգնություն ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ: