«Կասպից բեռ» խմբից Տիմուր Օդիլբեկովը (ռեփեր Բրուտտոն) կադրեր է ցույց տվել մերձմոսկովյան Ռամենսկոյեի իր տան վրա անօդաչուի հարձակման հետևանքներից։
«Ռամենսկոյե, Վիսոկովոլտնայա... Իսկ ես պարզապես այստեղ էի եկել քնելու և առաջ շարժվելու»,, – գրել է ռեփերն Instagram*–ի իր էջում։
Հրապարակված տեսանյութում երևում է պատշգամբը, որի բոլոր ապակիները կոտրված են, և տուն թափված բեկորները։ Բացի այդ, ռեփերը ցույց է տվել հարևան տունը, որտեղ ևս պատշգամբի լուսամուտները կոտրված են և երևում են հրդեհի հետքեր։ Ռեփերի խոսքով` նա վեց պայթյունի ձայն է լսել գիշերը ժամը 2.30–ի սահմաններում։
Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՕՊ–ը գիշերը 14 անօդաչու է խոցել Պոդոլսկ, Ռամենսկոյե, Լյուբերցի, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային օկրուգներում։ Ռամենսկոյեում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով վնսավել է երկու բազմաբնակարանային շենք. «Սպորտային անցման» (Спортивный проезд) վրա գտնվող մի տանը հրդեհ է բռնկվել 11-12-րդ հարկերի մակարդակում։ Վիսոկովոլտնայա փողոցում վնասվել է 9-րդ հարկում գտնվող բնակարանը։ ՈւԶՈւ–ի անօդաչուների գրոհի հետևանքով Ռամենսկոյեում 46-ամյա կին է զոհվել, ևս երեք մարդ տուժել է։
* Այս սոցցանցի սեփականատեր Meta–ի գործունեությունն արգելված է Ռուսաստանում որպես ծայրահեղական։