«Օվկիանոս-2024» համատեղ զորավարժություններում Չինաստանի ռազմածովային ուժերից 4 մարտական և մեկ մատակարարման նավ է ներգրավված։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման պահին նավերը միմյանց ողջունել են դրոշներով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով` Պյոտր Վելիկի ծովածոցի ջրատարածքում հանդիպել են «Օվկիանոս-2024» զորավարժություններին մասնակցող ՌԴ ռազմածովային նավատորմի և Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի մարտական նավերը։
Հիշեցնենք` Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են այսօր։