ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (18-22մ/վ):
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր անձրև է սպասվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 29-31, գիշերը` 16-18 աստիճան տաքություն։