ԵՐԵՎԱՆ,10 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 36–ամյա քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել փոսը և մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 9-ին, ժամը 19:35-ին։ Նշել են, որ Ձորաղբյուր գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները փոսից դուրս են բերել Ս․ Ա․-ի (ծնված 1988 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: