Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց. գրավը վճարելուց հետո նա կմնա տնային կալանքի տակ

Դատարանի նշանակած 25 մլն դրամ գրավը պետք է վճարվի 2 օրվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի գլխավորությամբ, րոպեներ առաջ որոշեց Աշոտյանի կալանքը փոխարինել համակցված այլ խափանման միջոցներով` գրավ և տնային կալանք։
Դատարանի նշանակած 25 մլն դրամ գրավը պետք է վճարվի 2 օրվա ընթացքում։ Դրանից հետո միայն նա ազատ կարձակվի կալանավայրից։
Աշոտյանի գործով վկաների հարցաքննությունները դռնփակ կանցկացվեն. դատախազն է միջնորդել
Աշոտյանին արգելվեց մինչև դատավարության ավարտը կապ ունենալ որևէ մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։
Տնային կալանքի ընթացքում նրան կարող են այցելել նաևՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք նրան տեսակցում էին նաև «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։
Արմեն Աշոտյանը նաև իրավունք ունի տանը եղած ժամանակ շարունակել գրել հոդվածներ և փաստաբանների միջոցով փոխանցել դրանք մամուլին։
«Սա ամենակարևոր հարցը չէր հայ ժողովրդի կյանքում, բայց հաճելի է, որ որոշակի առաջընթաց կա։ Ակնհայտ է, որ իմ քաղաքական գործութնեության խոչընդոտները չեն վերացել, սա էլի անազատություն է, բայց անազատություն է` տնեցիքիս հետ»,– ասաց նա լրագրողներին դատական նիստից հետո։
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: