ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Րոպեներ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։ Գրանցվեց 84 պատգամավոր, քվորումն ապահովված է։
Նիստին ՀՀ հիմնը հնչեցնելու համար հատուկ նվագախումբ էր հրավիրվել։
Նիստի օրակարգին անցնելուց առաջ ՔՊ–ի նոր պատգամավորը` Արմենուհի Ղազարյանը, երդվեց բարեխղճորեն կատարել բոլոր պարտավորությունները` հանուն Հայաստանի Հանրապետւոթյան բարգավաճման և զարգացման։
Հիշեցնենք` Ղազարյանը փոխարինելու է ՔՊ–ական նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին, որը մանդատը վայր է դրել ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վերջինս բացի պատգամավորական լիազորությունները դադարեցնելուց, դադարեցրել է նաև Միավորված աշխատանքային կուսակցության նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը։