Մոսկվայի մարզում Ան-2 է ընկել. նախնական տվյալներով` անձնակազմի 2 անդամները զոհվել են

Օդանավի կործանման հանգամանքները ճշտվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ան-2 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Մոսկվայի մարզի Ռուզսկի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Հաղորդագրություն է ստացվել Մոսկվայի մարզի Ռուզսկի շրջանում Ան-2 ինքնաթիռի կործանման մասին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տվյալներով ՝ անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են։ Օդանավի կործանման հանգամանքները ճշտվում են։
Ովքեր են պատմության ընթացքում ավիավթարից զոհված պետությունների ղեկավարները