«Հզբոլլահի» հարվածներից հետո Իսրայելի բանակը բարձր պատրաստության վիճակում է. ՑԱԽԱԼ

Իսրայելցի զինվորականներ
Իսրայելի և Լիբանանի սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին ավարտել է իրադրության գնահատումը հյուսիսային ճակատում և, մեկնաբանելով Լիբանանի տարածքից իրականացված զանգվածային հրետակոծությունը, հայտարարել է, որ բանակը բարձր պատրաստության է բերվել ցանկացած գործողություն կատարելու համար: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Այսօր լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորումը զանգվածային հարձակում է ձեռնարկել Իսրայելի հյուսիսային շրջանների վրա: Անօդաչու սարքը հարվածել է Նագարիայի բնակելի շենքերից մեկին։
«Բնակելի շենքի վրա իրականացված գրոհը լուրջ միջադեպ է։ ՑԱԽԱԼ-ն ակտիվորեն գործում է հյուսիսում՝ գտնվելով լիակատար մարտական պատրաստության վիճակում։ Բոլոր օպերատիվ պլանները պատրաստ են ցանկացած մարտական առաջադրանք կատարելու համար»,- նշել է Հալևին։
ՑԱԽԱԼ-ը հաստատել է, որ պաղեստինցի գեներալի եղբայրը սպանվել է Լիբանանում
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ:
Լիբանանի տնտեսական վիճակն արտակարգ դրության ռեժիմ է պահանջում. ֆինանսների նախարար