ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այսօր Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Օրվա ընթացքում հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։
Եղանակի տեսություն
Առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում վաղը` սեպտեմբերի 10-ին։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 18-20 աստիճան տաքություն։