Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը պետք է վերանայել. ՀՀ ԱԺ խոսնակ

ՀՀ ԱԺ խոսնակը գտնում է, որ Արցախի ներկայացուցչության շենքը չպետք է հավաքների համար ծառայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը պետք է վերանայել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` այդ շենքը չպետք է հավաքների համար ծառայի։
«Ես այդպես եմ համարում»,–ասաց Սիմոնյանը` չհստակեցնելով` արդյոք այդ ուղղությամբ որևէ քայլ են ձեռնարկելու, թե ոչ։
Նշենք, որ Արցախի ներկայացուցչության մոտ արցախցիները պարբերաբար ակցիաներ են իրականացնում և բարձրացնում իրենց խնդիրները։
Վերջին անգամ Արցախի ներկայացուցչության մոտ լուրջ միջադեպ եղավ , երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրեցին ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։