ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։ Տեղեկությունը հրապարակվել է ՈւՀԱ–ի Telegram–յան ալիքում։
«Մասլյակովը ՈւՀԱ–ի մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար միշտ եղել է ու կմնա լեգենդ։ Նա ՈւՀԱ հաղորդումը վարում էր 1964 թվականից»,– ասված է հաղորդագրությունում։
Ալեքսանդր Մասլյակովը ստացել է բազմաթիվ մրցանակներ, եղել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի» ասպետ։
Ըստ ԶԼՄ–ների` նախնական տվյալներով նա մահացել է քաղցկեղից։
Հանրահայտ հաղորդավարը նոյեմբերին կդառնար 83 տարեկան։