Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին

Լիբանան. արխիվային լուսանկար
Բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանի կողմից թռչող կասկածելի օդային թիրախ է որսացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի օբյեկտին:
Նշվում է, որ հարվածը հասցվել է Ռիհան շրջանում:
Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է կասկածելի օդային թիրախ, որը Լիբանանի կողմից թռչել է Իսրայելի հյուսիսում գտնվող Մալկիա բնակավայրի վրայով: Բանակի տվյալներով՝ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
ՑԱԽԱԼ-ը հաստատել է, որ պաղեստինցի գեներալի եղբայրը սպանվել է Լիբանանում
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ:
Լիբանանի տնտեսական վիճակն արտակարգ դրության ռեժիմ է պահանջում. ֆինանսների նախարար