ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ չեզոքացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման` Խան Յունիս քաղաքի հրթիռային դասակի հրամանատարը։
«Սեպտեմբերի 3-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ահաբեկիչ Ռաեֆ Օմար Սալման Աբու Շաբին՝ ՀԱՄԱՍ-ի` Խան Յունիսի արևելյան գումարտակի հրթիռային ստորաբաժանման հրամանատարին։ Ռաեֆը պատերազմի սկզբից ի վեր Խան Յունիսի տարածքից դեպի Իսրայելի հարավ և կենտրոն հրթիռների արձակման պատասխանատուն էր», - ասվում է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրությունում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է նաև, որ իսրայելցի զինվորականները շարունակում են գործողությունը Ռաֆահ քաղաքում և վերացրել են ՀԱՄԱՍ-ի մի քանի անդամների, ինչպես նաև նպատակաուղղված գործողություններ են իրականացրել երթևեկության ենթակառուցվածքների ուղղությամբ և մեծ քանակությամբ զենք հայտնաբերել այդ շրջանում: Ըստ հաղորդագրության` ՑԱԽԱԼ-ի զորքերը շարունակում են օպերատիվ գործունեությունը Գազայի հատվածի կենտրոնական հատվածում:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։