Երևանի Մոսկվայի տանը ռուսական մշակույթի փառատոն է անցկացվում

Փառատոնի շրջանակում վարպետության դասեր կանցկացվեն երեխաների համար։
Sputnik
Երևանի Մոսկվայի տանը մեկնարկել է ռուսական մշակույթի փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։
Մոսկվայի օրվան նվիրված փառատոնի շրջանակում փայտե գդալների և «մատրյոշկաների» նկարազարդման և մուլտիպլիկացիայի վարպետության դասեր կանցկացվեն երեխաների համար։
Փառատոնի հյուրերը կունկնդրեն Մոսկվայի «Յար» երգի թատրոնի ստեղծագործական թիմի համերգը։
Ռուսերենի դասավանդումը քաղաքական քմահաճության տիրույթ տանելը կարճատեսություն է. պատգամավոր
Մոսկվայի տանը կկազմակերպվեն Տրետյակովյան պատկերասրահի, Մոսկվայի գլխավոր արխիվային վարչության թեմատիկ ցուցադրություններ, կանցկացվի «Մոսկվան բոլորի սրտում» մանկական ստեղծագործության միջազգային մրցույթ, ինչպես նաև Մոսկվայի պատմության մասին ինտերակտիվ թվային ցուցահանդես ևազգային հագուստի ցուցահանդես (Սերգեյ Գլեբուշկինի հավաքածուից):
Կազմակերպիչներն են Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը և Մոսկվայի Հայրենակցի տունը։
Հայաստանի երկու քաղաքներում ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոններ կբացվեն