Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել. այրվել է 70 հա խոտածածկույթ

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 70 հա խոտածածկույթ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր ժամը 19:17-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Սոթք գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել. 06.09.2024
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։
«Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։
Նշենք, որ 2021 թվականին Սոթքի, Կութի, Նորաբակի և մի շարք այլ սահմանամերձ գյուղերի մոտ ադրբեջանցիները պարբերաբար հրդեհում էին դաշտերը՝ վնաս պատճառելով գյուղացիներին։