Մոսկվայի հայկական եկեղեցին օգնություն է կազմակերպում Կուրսկից տարհանվածների համար

Մոսկվայի հայկական եկեղեցին օգնություն է կազմակերպում Կուրսկից տարհանվածների համար
Եկեղեցին երկարաժամկետ պիտանելիությամբ սննդամթերք է հավաքագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի հայկական եկեղեցու սոցիալական բաժինը հումանիտար օգնության հավաքագրում է կազմակերպում ՌԴ Կուրսկի մարզից ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվածների համար: Տեղեկությունը հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի թեմը։
Ցանկացողները կարող են երկարաժամկետ պիտանելիությամբ սննդամթերքը փոխանցել Օլիմպիական պող. 9 հասցեով:
Մանրամասն տեղեկությունների համար պետք է զանգահարել 8 (926) 357-77-07 հեռախոսահամարով:
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։ Ինչպես օգոստոսի 22-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 4,7 հազար զինծառայող, 68 տանկ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Ուկրաինայի ԶՈւ-ն պարտություն է կրել Կուրսկի մարզի 17 բնակավայրերի շրջանում․ ՌԴ ՊՆ