Լավրովն ասել է` որ դեպքում ՌԴ–ն կվերադառնա Ուկրաինայի հարցով ստամբուլյան սկզբունքներին

Սերգեյ Լավրով
Լավրովը նշել է, որ Ստամբուլում կողմերը պայմանավորվել են այն սկզբունքների հիման վրա, որոնք «բերել» են ուկրաինացիները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ կլիներ վերադառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ստամբուլյան սկզբունքներին, բայց արդեն նոր իրողությունների հիման վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում РБК-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, թե ինչպես են ընթացել բանակցությունները 2022 թվականին. պատվիրակությունները մի քանի անգամ հանդիպել են Բելառուսում և Ստամբուլում պայմանավորվել այն սկզբունքների հիման վրա, որոնք «բերել» են ուկրաինացիները։
«Այդ սկզբունքներն այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը։ Նախագահ Պուտինը բազմիցս ասել է այդ մասին, որ եթե նրանք բանակցություններ ցանկանում են, ապա գոնե թող Զելենսկին չեղարկի հրամանագիրը, որն արգելում է դրանք», - ասել Է Լավրովը։
Նա հիշեցրել է` ստամբուլյան սկզբունքները երաշխավորում էին, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ–ին, կպահպանվի արտադաշինքային կարգավիճակը, և նկարագրում էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որպեսզի նա իրեն հանգիստ զգա։
«Համենայնդեպս մենք պատրաստ ենք վերադառնալ այդ սկզբունքներին, բայց, բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները», - ընդգծել Է նախարարը ։
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի` ԲՐԻԿՍ–ին անդամակցելու թեմային։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՆԱՏՕ-ականները լռում են։ Կարծեմ` ամերիկացիներն ասում էին, որ դա անհամատեղելի Է ՆԱՏՕ-ի անդամակցության հետ։ Շատ ավելի անկեղծ է արտահայտվել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ Թուրքիան պետք է հասկանա, որ դեպի Եվրամիություն շարժվելն անհամատեղելի է ԲՐԻԿՍ-ի անդամակցության հետ և հակառակը: ԵՄ թեկնածուները պետք է միանան միասնական արտաքին և անվտանգության քաղաքականությանը», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով` ԵՄ-ի կողմից նման արձագանքը հակառուսական պատժամիջոցներին միանալու բացահայտ ցուցում է, եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ:
Արևելյան տնտեսական համաժողովն ընթանում սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կամպուսի կայքում: Sputnik-ը գլխավոր տեղեկատվական գործընկերն է ։