Փարիզում ընթացող Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը պարածանրամարտում գրավել Է 6-րդ տեղը՝ սահմանելով նաև երեք անձնական ռեկորդ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պարալիմիկ կոմիտեն։
Գրետա Վարդանյանը առաջին և երկրորդ մոտեցումներում բարձրացրել է 104 կգ և 108 կգ քաշ ունեցող ծանրաձողը:
Երրորդ անգամ Գրետան մոտեցել է 114 կգ քաշով ծանրաձողին և ուժերի գերլարումով գերազանց կատարել սեղմումը։
Հավելենք, որ Պարալիմպիկ խաղերն անցկացվում են օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում։