Բելառուսի ԱԳ նախարարն այցելել է Մինսկում կառուցվող առաջին հայկական եկեղեցին

Նախարարն ասել է, որ Բելառուսի իշխանություններն ամեն ինչ կանեն տեղի հայ համայնքի բարգավաճման և բարեկեցության համար:
Sputnik
Հայ առաքելական եկեղեցու՝ Մինսկում կառուցվող առաջին տաճար է այսօր այցելել Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը:
Ինչպես հաղորդում Է Sputnik Բելառուսը, լրագրողների հետ զրույցում պաշտոնյան հայտարարել է, որ բելառուսական իշխանությունները շահագրգռված են հայկական սփյուռքի բարգավաճմամբ և բարեկեցությամբ և ամեն ինչ անում են դրա համար:
«Եկեղեցու կառուցումը ցույց է տալիս բելառուս և հայ ժողովուրդների իրական հարաբերությունները՝ ի հակակշիռ ԲՀ իշխանությունների հասցեին հայ քաղաքական որոշ գործիչների վերջին պարսավանքների», - հայտարարել է նա:
«Գրիգոր Լուսավորիչ» կրոնական համայնքի ղեկավար Սերգեյ Մաքսիմյանը հայտնել է, որ շինանյութերի 90 %-ը բերվել է Հայաստանից: Տաճարը կառուցվել է տուֆից, իսկ պարիսպը՝ բազալտից։ Տաճարի ներսի որմնանկարները հեղինակել են հայաստանցի վարպետները։
Իր հերթին Մինսկի քաղաքային մշակութային-լուսավորչական «Հայաստան» ընկերության նախագահ Գեորգի Եղիազարյանը հայտնել է, որ Մինսկում տաճարի կառուցման համար տեղ է հատկացվել 2020 թվականին, իսկ տաճարի շինարարության ավարտը կլինի 2024 թվականի հոկտեմբերին: