Մալայզիայի վարչապետը ՌԴ–ում ռուսերեն է ողջունել և խոսել ԲՐԻԿՍ–ին անդամակցելու մասին

Մալայզիայի վարչապետն իր ելույթում անդրադարձել է ռուս գրականության դերին։ Նա նշել է Դոստոևսկու և Տոլստոյի, Պուշկինի, Պաստեռնակի, Ախմատովայի գեղարվեստական տաղանդն ու նման գրողների կարևորությունը համաշխարհային հանրության համար։
Sputnik
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել հրավերի համար` իր խոսքը սկսելով ռուսերեն «здравствуйте» բառով։
«Հավատաք, թե ոչ, բայց սա իմ առաջին այցն է Ռուսաստան», – ասել է Մալայզիայի վարչապետը` հավելելով, որ հրավերը շատ հաճելի է անձամբ իր համար։
Նա նշել է, որ Ռուսաստանը տեսանելի տեղ է զբաղեցնում համաշխարհային ասպարեզում, երկրի մշակութային ձեռքբերումները նրա փափուկ ուժի հիմքն են։ Մալայզիան մտադիր է անդամակցել ԲՐԻԿՍ–ին և ամրապնդել համագործակցությունն անդամ երկրների հետ։
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում։ Sputnik–ը համաժողովի գլխավոր տեղեկատվական հովանավորն է։
Հեռավոր Արևելքում քաղաքացիական ԱԹՍ–ներ կարտադրեն. Պուտին