Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ին (հատկապես ցերեկային ժամերին) աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Այսօր երեկոյան ժամերին հնարավոր է` կարճատև անձրև տեղա նաև Երևանի առանձին հատվածներում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 32-34, գիշերը` 18-20 աստիճան տաքություն։