Գորլովկայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը դրոնից ռազմամթերք են նետել

Անօդաչու թռչող սարքից արձակված արկը հարվածել է ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական զորքերը պայթուցիկ առարկա են նետել անօդաչու թռչող սարքից (ԱԹՍ), ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի երեք կասետային արկ արձակել Գորլովկա քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը։
Քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ անօդաչուից նետված արկը հարվածել է մարդատար քաղաքացիական մեքենայի, վարորդը չի տուժել:
Դրանից բացի, Ուկրաինայի զինված ուժերը 155 միլիմետր տրամաչափի հինգ արկ են արձակել Դոնեցկի Պետրովսկի թաղամասի ուղղությամբ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ այնտեղ են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ խոշորագույն բնակավայրերից մեկն է, նախքան Դոնբասում հակամարտության սկիզբն ուներ ավելի քան 250 հազար բնակչություն։