Դոնեցկի «Սոկոլ» շուկային ուկրաինական զինուժի հասցրած հարվածի հետևանքով երեք մարդ Է զոհվել, հինգը՝ վիրավորվել, հայտնել Է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Դոնեցկի Կիրովի շրջանում հակառակորդի կողմից «Սոկոլ» շուկայի («Տեքստիլագործ» միկրոշրջան) տարածքում 155 մմ տրամաչափի հրետանու կիրառման հետևանքով զոհվել է երկու տղամարդ և մեկ կին, նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է ևս հինգ մարդ», – հայտնել Է Պուշիլինը Telegram-ալիքում:
Բացի այդ, Աբակումովա հանքավանում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ առարկա նետելու հետևանքով տուժել է 2004թ․ ծնված մի աղջիկ:
Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, նշել է ԴԺՀ ղեկավարը։
«Վնասվել են Դոնեցկի Կիրովի շրջանում թիվ 42 քաղաքային երթուղու ավտոբուսը, Գորլովկայի կենտրոնական հատվածում՝ թիվ 18 քաղաքային երթուղու ավտոբուսը։ Այս պահի դրությամբ ուկրաինական կազմավորումների կողմից կատարվել է 9 զինված հարձակում, արձակվել է ավելի քան 15 զինամթերք։ Կիրառվել են 155 մմ տրամաչափի արկեր, հարվածային ԱԹՍ-ներ», - հստակեցրել է նա։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում ու ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներեն սահմանել Ռուսաստանի դեմ։