Պուտինը դիտել է Պրիմորիեում նոր նավաշինարանի տարածքը

Սեպտեմբերի 3-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոնղոլիայից ժամանել է Վլադիվոստոկ, որտեղ կմասնակցի «Արևելյան տնտեսական համաժողով-2024»–ին։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պրիմորիեում «Ուրագան» նավից ուսումնասիրել է նոր նավաշինարանի տարածքը, որը կօգնի ռուսական կոմերցիոն նավատորմը համալրել նոր նավերով։
«Ապագա նավաշինարանի հարթակը, ենթադրվում է, գտնվելու է Վլադիվոստոկի Պրոմեժուտոչնայա ծովախորշում։ Տեղանքի ընտրության հիմնական գործոններից են կլիմայական պայմանները, որոնք թույլ են տալիս առավելագույնս ընդլայնել արտադրական ժամանակահատվածը, զարգացած առևտրային ճանապարհներին, ենթակառուցվածքներին մոտ գտնվելը, ինչպես նաև Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ արդյունաբերական համագործակցության հնարավորությունը։ Կարևոր է նաև Վլադիվոստոկի աշխատանքային ռեսուրսներին հասանելիություն ունենալը, աշխատակիցների համար անհրաժեշտ բնակելի ենթակառուցվածքի զարգացման հնարավորությունը», – հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այնուհետև Պուտինը զննել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի տեղակայման վայրը, նավով վերադարձել Ռուսկի կղզի, որտեղ կանցկացվի Արևելյան տնտեսական համաժողովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դրանից հետո ՌԴ նախագահը մի քանի միջազգային հանդիպում կունենա։
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է 2024 թվականի սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում` Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի տարածքում։ ՌԻԱ Նովոստին «Արևելյան տնտեսական համաժողով-2024»-ի գլխավոր տեղեկատվական գործընկերն է։