ՄԱԿ–ի ԳԱ–ին պատրաստվելու շրջանակում ՀԱՊԿ–ի ներկայացուցիչները հստակեցրել են դիրքորոշումները

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
Խորհրդակցություններին մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկել են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին ավանդական երկամյա բանաձևի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, անդամ պետությունների դեսպանությունների և մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ:
«Քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հեռանկարները։ Կարևորվել է արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ջանքերում կազմակերպության ներդրումը», - ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայանալիք «Ապագայի գագաթնաժողովին» մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների նախապատրաստման շրջանակում նաև հստակեցվել են դիրքորոշումները:
Հարավային Կովկասում բարդ իրավիճակը պահպանվում է Արևմուտքի պատճառով. ՀԱՊԿ շտաբի ղեկավար
«Քննարկվել են ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների փոխգործակցության հարցերը», - հավելել են կազմակերպությունում:
Խորհրդակցությունները վերահաստատել են, որ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումները մեծամասամբ համընկնում են, և նրանք մտադիր են ՄԱԿ-ում փոխգործակցությունն ամրապնդել դաշնակցային հարաբերությունների ոգով։
Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը կվերականգնվի. ՌԴ ԱԳՆ