Անհայտ անձինք ԱՄՆ–ի դպրոցներից մեկում կրակել են մարդկանց ուղղությամբ, զոհեր կան. տեսանյութ

Շենք ներխուժած անձինք զինված են եղել AR-15 ինքնաձիգներով։
Sputnik
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի Ապալաչյան միջնակարգ դպրոցում մի խումբ զինված անձինք կրակել են մարդկանց ուղղությամբ, 2 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ինչպես գրում են սոցցանցերում, շենք են ներխուժել մի քանի մարդիկ՝ զինված AR-15 ինքնաձիգներով։
Պատահարի վայր են մեկնել հատուկ նշանակության ուժերը։ Տեղում հերթապահում են նաև բժիշկները։
Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, կասկածյալներից մեկը ձերբակալվել է։