Պատվո պահակախումբ, հեծելազոր և նվագախումբ. ինչպես են Պուտինին դիմավորել Մոնղոլիայում

ՌԴ նախագահը երեկ երեկոյան է պաշտոնական այցով մեկնել Մոնղոլիա: Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին:
Sputnik
Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի կենտրոնական հրապարակում` պետական պալատի մոտ, մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը պաշտոնական այցով է գտնվում Մոնղոլիայում։ Նա Ուլան Բատոր է մեկնել երեկ երեկոյան՝ մասնակցելու Խալխին Գոլում խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Պալատը, որտեղ այսօր կայանալու են ռուս–մոնղոլական բանակցությունները, զարդարված է Ռուսաստանի և Մոնղոլիայի դրոշներով։
Պալատի դիմաց կանգնել են պատվո պահակախումբը և ձիավորների ջոկատը` տոնական համազգեստով, որը մոնղոլական կայսրության առաջին Մեծ Խանի անձնական գվարդիայի հագուստի ոճով է կարված։
Մոնղոլական ազգային հագուստով աղջիկն արարողությունից առաջ ծաղիկներ հանձնեց Պուտինին։
Փողային նվագախումբը կատարեց Ռուսաստանի Դաշնության և Մոնղոլիայի օրհներգները, այնուհետև երկու երկրների նախագահները մոտեցան պատվո պահակախմբին և ողջունեցին նրան: