ՀՀ ԶՈւ զինծառայողները նվաճել են Էլբրուսի ամենաբարձր լեռնագագաթը

Լեռնագնաց սպաներն ասում են, որ այս փորձությունը բանակի պատիվը բարձր պահելու ևս մեկ առիթ էր։
Sputnik
ՀՀ զինված ուժերի զինծառայողները նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռան` Էլբրուսի ամենաբարձր գագաթը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմակերպած «Վերելք հանուն խաղաղության» արշավին մասնակցել են աշխարհի 13 երկրների ԶՈւ հավաքականները ներկայացնող ավելի քան 50 զինծառայողներ։
Էլբրուսի ամենաբարձր գագաթը նվաճած զինծառայողները պատմում են, որ հիմա հպարտություն են զգում, որ կարողացել են կատարել հրամանատարի տված հրամանը։
«Այս վերելքը լիցք տվեց, գագաթին կանգնած ես զգացի, որ ուժերս լիովին վերականգնվեցին»,– ասում է հայկական պատվիրակության ղեկավար, փոխգնդապետ Սերգեյ Մայիլյանը։
Հայ սպաները նշում են, որ ցանկացած նման փորձություն փորձառություն ձեռք բերելու և բանակի պատիվը բարձր պահելու ևս մեկ հնարավորություն է։