Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա: Նա կմասնակցի Խալխին Գոլում խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Բացի այդ, Ռուսաստանի և Մոնղոլիայի նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով:
Վլադիմիր Պուտինը և Ուխնագիյն Խուրելսուխը կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ, ինչպես նաև կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ինչպես նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից, բանակցությունների արդյունքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Մոնղոլիա այցելելու հրավերը Պուտինը ստացել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Չինաստանում Ուխնագիյն Խուրելսուխի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի նախագահի նախորդ այցն այդ երկիր տեղի է ունեցել 2019 թվականին։