ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց, որը գտնվում է սահմանազատված հատվածից 40-50 մետր հեռավորության վրա։
Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Նա շեշտել է, որ մի քանի օր առաջ է ասուլիս տվել։
Նշենք, որ ՀՀ վարչապետը Տավուշ է մեկնել ուղղաթիռով, մինչ այդ նա այցելել է Սիսիան (Սյունիք): Փաշինյանը սոցցանցում գրել է, որ Սիսիանի օդանավակայանի լիարժեք վերականգնումը և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու ծրագիրը քննարկման փուլում է։