Միայն ՀՀ իշխանությունը չի ցանկանում, որ արցախցին վերադառնա իր հայրենիք. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը նշեց, որ նույնիսկ թշնամի երկրի ղեկավարն է խոսել արցախցիների վերադարձի հնարավորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհը ցանկանում է, որ արցախցին վերադառնա իր հայրենիք` Արցախ, միայն ՀՀ իշխանությունը դա չի ցանկանում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, որն Արցախի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։
«Բոլոր միջազգային խաղացողները հայտարարել են այդ մասին, բոլորը, նույնիսկ թշնամի երկրի ղեկավարն է խոսել արցախցիների վերադարձի հնարավորության մասին, անշուշտ այն պայմաններով, որոնք իրականանալի չեն։ Դա չի ցանկանում միայն ՀՀ իշխանությունը»,–ասաց սրբազանը։
Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին հայտարարել է, թե այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին, իրատեսական չէ:
Արցախի էջը փակված չէ, և սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել. Սեյրան Օհանյան