Երեկ` օգոսոսի 31–ին Կամչատկայում անհետացած Մի-8Տ ուղղաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող բոլոր 22 մարդիկ զոհվել են։ Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար Սերգեյ Լեբեդևը:
«Ամենայն հավանականությամբ, վատ տեսանելիության (եղանակային վատ պայմանների) պատճառով ուղղաթիռը մխրճվել է բլուրների մեջ»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններում:
Ուղղաթիռում եղել է 19 զբոսաշրջիկ և անձնակազմի երեք անդամ։ Նրանց թվում է եղել Ռուսաստանի Ֆուտբոլային միության ֆինանսական տնօրեն Արսենի Զամյատինը։
Հիշեցնենք` «Վիտյազ-Աէրո» ավիաընկերության Մի-8Տ ուղղաթիռը թռիչք էր կատարում Վաչկաժեց հրաբխի շրջանում գտնվող թռիչքահարթակից դեպի Նիկոլաևկա հարթակ, սակայն նշանակված ժամին անձնակազմը կապի դուրս չի եկել: Որոնողական գործողությանը ներգրավված են եղել ավելի քան 60 մարդ և 15 միավոր տեխնիկա: