Ամերիկացի ռեփեր Fatman Scoop-ը մահացել է ելույթից հետո

Արտիստը կորցրել է գիտակցությունը հենց ելույթի ժամանակ, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն ռեփերին փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկացի ռեփեր Fatman Scoop-ը մահացել է Կոնեկտիկուտ նահանգում ելույթի ժամանակ բեմի վրա գիտակցությունը կորցնելուց հետո, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
35 տարեկանում մահացել է ռեփեր Դեցլը
Քաղաքապետ Լորեն Գարեթի տեղեկություններով` 53-ամյա ռեփերին անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երաժշտի կյանքը։ Արտիստին ներկայացնող MN2S գործակալությունը նույնպես հաստատել է նրա մահը։
«Նրա ժառանգությունը կապրի իր չծերացող երաժշտության շնորհիվ։ Աքուփին գնահատում էին երաժշտական աշխարհում, նրա ստեղծագործությունը սիրում էին անթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում»,-ընդգծել է գործակալության ներկայացուցիչը։
Fatman Scoop-ը (անձնագրով` Isaac Freeman III) 1990-ականների Նյու Յորքի հիփ-հոփ բեմի ազդեցիկ աստղերից էր։ Նա մասնակցել է բազմաթիվ հայտնի երգերի ստեղծմանը, որոնց թվում են Գրեմմիի մրցանակակիր Lose Control-ը` Միսի Էլիոթի և It’s Like That-ը` Մըրայա Քերիի կատարմամբ։
34 տարեկանում մահացել է երգիչ Ահարոն Քարթերը․ նախօրեին նա դիմել էր ռեփեր Քանյե Ուեսթին
Սքուփը հայտնի է նաև իր Be Faithful հիթով, որը արտիստը թողարկել է 1999-ին, սակայն միջազգային հաջողության է հասել 2003-ին։ Այդ տարի երգը գլխավորել է Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները։
Սեպտեմբերի 7-ին Fatman Scoop-ը պետք է ելույթ ունենար Բրիտանիայում` Reminisce փառատոնում։