Կրկնակի գնդակոծություն ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած

ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը գնդակոծությունից հետո
Քաղաքում հրետակոծության հետևանքով վնասվել են 6 բազմաբնակարան շենքերի, 4 առևտրային օբյեկտների և վարչական շենքերի տանիքներ, ճակատներ և ապակիներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը կրկին գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Վիրավորվել է խաղաղ բնակիչ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 30-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են ՌԴ Բելգորոդի մարզը, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ տուժել:
«Տուժածին աջ սրունքի բեկորային վնասվածքով շտապօգնության բրիգադը տեղափոխել է մարզային կլինիկական հիվանդանոց։ Անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերվում է», - նշել է Գլադկովը։
Ինչպես հստակեցրել է մարզպետարանի ղեկավարը, քաղաքում երկու գնդակոծության հետևանքով վնասվել են 6 բազմաբնակարան շենքերի, 4 առևտրային օբյեկտների և վարչական շենքերի տանիքներ, ճակատներ և ապակիներ:
«Բեկորներից վնասվել է 4 մարդատար ավտոմեքենա։ Արկի ուղիղ հարվածից ավերվել է ոչ բնակելի տուն։ Տեղի է ունեցել նաև չոր խոտի բռնկում, հրշեջ հաշվարկները զբաղվում են հրդեհի օջախի վերացմամբ», – ասել է Գլադկովը։
Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։
Բելգորոդի մարզի Շեբեկինոյի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա։
5 զոհ և 37 տուժած, որոնցից 6-ը երեխաներ են. Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդը