Բրազիլիայում եկեղեցու տանիք է փլուզվել. 2 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել

Տանիքի փլուզման պահին շենքում եղել է 60-70 մարդ։
Sputnik
Բրազիլիայի արևելքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է G1 լրատվական պորտալը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի երեկոյան Ռեսիֆե քաղաքում (Պերնամբուկո նահանգ)։ Տանիքի փլուզման պահին շենքում եղել է 60-70 մարդ։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր ցավակցությունն է հայտնել։