Այգավանում առանձնակի դաժանությամբ 32-ամյա տղամարդուն սպանողը կալանավորվել է

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Արթուր Ս․-ն խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է երեկ Արարատի մարզի Այգավան գյուղում 32-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողին։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, կալանավորվածն Այգավան գյուղում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 29-ամյա Արթուր Ս.–ն է (նաև ներկայացել է Նարեկ)։
Հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել։ 32-ամյա Մնացական Հարությունյանին, ով նոր էր նշանադրվել, հիվանդանոց էին տեղափոխել մահացած վիճակում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կասկածյալին հայտնաբերել են։
Օգոստոսի 30–ին ոստիկանները վնասազերծել էին կասկածյալին և տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։

Արթուր Ս․-ն խոստովանել է, որ ինքն է սպանել, սակայն հրաժարվել է հայտնել դրդապատճառը։

Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին։