ՊԵԿ-ը 2024թ․ 6 ամսում բացահայտել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության տասնյակ դեպքեր

Շուրջ 19 հազար քաղաքացի անշարժ գույքի վարձակալության մոտ 28 հազար հայտարարություն է ներկայացրել հարկային մարմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողները 2024 թվականի առաջին կիսամյակում այցելել են Երևանի և մարզերի շուրջ 300 հասցե։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 հազար դրամ։
«Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանված կարգով 18 932 քաղաքացու կողմից հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 28 238 հայտարարություն։ Օգոստոսի 28-ի դրությամբ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից»,– ասված է հաղորդագրությունում:
ՊԵԿ-ը, միաժամանակ, ֆիզիկական անձանց հորդորել է կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։