Հայ հրաձիգները Չեխիայում դարձել են Եվրոպայի չեմպիոն խառը վազք մրցաձևում

Գոհար Հարությունյան- Լիլիթ Մկրտչյան- Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը հավաքել է 1112 միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հրաձիգների թիմային եռյակը` Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը, Չեխիայի Պլզեն քաղաքում խառը վազք մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Աղջիկները հավաքել են 1112 միավոր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Հարությունյանը վազող թիրախ մրցաձևում դարձել էր հրաձգության Եվրոպայի չեմպիոն: