Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի Սուրախանի շրջանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել վառելիքի պահեստում, որը գտնվում է գործարանի տարածքում։ Այն հայտնի է «Պոգրուժնոյ» անունով։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Սուրախանի շրջանի «Էֆսուն» ամուսնությունների գրանցման կենտրոնի մ ոտ երթևեկության սահմանափակումներ են մտցվել: