Արարատի մարզի Այգավան գյուղում 32-ամյա տղամարդ է սպանվել․ ՔԿ

Սպանություն Արարատի մարզում
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի–Sputnik. Արարատի մարզի Այգավան գյուղում այսօր 32-ամյա տղամարդ է սպանվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին տղամարդը բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Այգավան գյուղի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածում։ Վայրի զննությամբ նշված հատվածում` գետնին ու ավտոտնակի դարպասներին, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են նմուշներ։ Գետնին հայտնաբերվել են նաև սև գույնի գլխարկ և այլ իրեր, որոնք վերցվել և փաթեթավորվել են:
Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:
Կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջիններիս հայտնաբերելու, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև դեպքին հնարավոր ականատես անձանց ի հայտ բերելու ուղղությամբ։
Ըստ shamshyan.com–ի սպանվածը 32–ամյա Մնացական Հարությունյանն է, որը օրեր առաջ էր նշանվել։
Կնոջ օժանդակությամբ սպանել են նրա 36-ամյա ամուսնուն ու դիակը գցել Ջրվեժի ձորը. ՔԿ