Ռոնալդուն ստացել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի հատուկ մրցանակը

Մրցանակը Ռոնալդուին հանձնել են Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կողմից ստացել է հատուկ մրցանակ՝ որպես Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկու:
Հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Մոնակոյում՝ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հիմնական փուլի վիճակահանության արարողության շրջանակներում:
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է. նա 183 հանդիպում է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», իսպանական «Ռեալի» և իտալական «Յուվենտուսի» կազմում ՝ խփելով 140 գնդակ: Ռոնալդուն 7 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Կրիշտիանու Ռոնալդուին են պատկանում նաև Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի (17) և անընդմեջ խփած գոլերի (11) ռեկորդները: