ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Տարածաշրջանի նկատմամբ միջազգային աշխույժ հետաքրքրությունը կարող է հանգեցնել պատմական իրողությունների խեղաթյուրման և կեղծ նարատիվների պարտադրման՝ հօգուտ արտաքին քաղաքական շահերի։
Այս մասին սահմանամերձ Կապանում կայացած «ԶԼՄ-ների աշխատանքի առանձնահատկությունները Հայաստանի Սյունիքի մարզում» համաժողովի ժամանակ հայտարարել է առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը։
Համաժողովը կազմակերպել էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու առաջատար խմբի հետ համատեղ՝ Ռուսական գրքի տան աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության «Մեդիադպրոցի» մասնակիցները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը:
Չաշչիխինն իր ողջույնի խոսքում ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը: Նա նշել է, որ Սյունիքի մարզին վերաբերող քաղաքական և արտաքին քաղաքական գործընթացների թեմատիկան այսօր խիստ արդիական է և ինչպես հանրապետությունում, այնպես էլ դրանից դուրս՝ միջազգային ասպարեզում, պահանջում է հստակ իմաստավորում:
Նման հանդիպումների խնդիրն է՝ գտնել ճիշտ ուղիներ Սյունիքի պես ինքնատիպ տարածաշրջանի կայուն զարգացման համար։
Նա կարծում է, որ կարևոր է հաշվի առնել ոչ միայն մայրաքաղաքի և արտերկրի փորձագետների կարծիքները, այլև տեղի մասնագետների ձայնը, ովքեր լավագույնս հասկանում են, թե ինչ է կատարվում մարզում:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան նշել է, որ խորհրդաժողովն անցկացնելու գաղափարը ծագել է «Մեդիադպրոցի» անցկացման ժամանակ:
Անդրեևան ընդգծել է, որ կոնֆերանսին մասնակցել են նաև «Մեդիադպրոցի» շրջանավարտները:
«ԶԼՄ-ների աշխատանքի առանձնահատկությունները Հայաստանի Սյունիքի մարզում» համաժողովի ժամանակ
© Photo : Русский дом в Ереване
Կապանի «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն իր զեկույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերին:
«Սյունեցիների մեծամասնությունըկողմ չէ երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությանը՝ համարելով, որ տարածաշրջանի անվտանգությունն ապահովվում է բացառապես հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմամբ(...) Բայց մենք ուզում ենք իմանալ մեր ռազմավարական գործընկերոջ դիրքորոշումը։ Կան հարցեր, որոնց շրջանցումը հակառուսական քարոզչության հեղինակներին առիթ է տալիս շրջանառության դնել տարբեր թեզեր», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, «Մեդիադպրոցի» մասնակիցների համար դասախոսությամբ հանդես է եկել «Սյունիք» հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մարգարյանը։
Նրա գնահատմամբ՝ Սյունիքում լրագրության որևէ օրենք չի գործում։
«Մեդիադպրոցի» համակարգող Հայկ Դերզյանն ընդգծել է, որ Հայաստանին, Ռուսաստանին և Իրանին միավորում է ընդհանուր մշակույթը, մշակութային ժառանգության, ազգային ինքնության պահպանումը: