Բալահովիտ գյուղում բախվել են KrAZ և VAZ մակնիշի մեքենաները. մարդատարի վարորդը մահացել է

Փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Բալահովիտ գյուղում այսօր առավոտյան տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 08։21–ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են KrAZ մակնիշի բեռնատարը (56–ամյա վարորդ Ա․ Մ․) և VAZ մակնիշի ավտոմեքենան (60–ամյա վարորդ Ա․ Բ․)։
KrAZ մակնիշի բեռնատարը
VAZ մակնիշի ավտոմեքենա վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել Ա. Բ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է, որտեղ արձանագրվել է նրա մահը:
VAZ մակնիշի ավտոմեքենան