Սյունիքում 40 մետր բարձրությունից ընկած ու ավտոճանապարհին հայտնված 2-ամյա տղան մահացել է

Շտապօգնություն
Երեխան դուրս է մնացել պապիկի հսկողությունից ու հայտնվել «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Սյունիքի մարզի գյուղերից մեկում 2-ամյա տղան ընկել է ժայռից ու ծանր վնասվածքներից մահացել հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգել է մի քաղաքացի ու հայտնել, որ ճանապարհով անցնելիս երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում: Երեխան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Պարզվել է, որ երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է։ Նա իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, հայտնվել Լծենի «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: