Վրաերթ Սևան քաղաքում. անչափահաս աղջիկը մահացել է, տղան` տեղափոխվել հիվանդանոց

Վարորդը` 35-ամյա Հասմիկ Հ.-ն փախուստի չի դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Այսօր Սևան քաղաքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտների։ Նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Մյուս հետիոտնը` անչափահաս տղան, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
«Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ մահացածն ու վիրավորը քույր ու եղբայր են»,– ասել է նա։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել ու տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։