Սոչիում մեքենաներն անցել են ջրի տակ, ինքնաթիռներն ուղարկվել են պահեստային օդանավակայաններ

Ադլերի «Ծովային սիմֆոնիա» բնակարանային համալիրի շրջանում սողանք է տեղի ունեցել։
Sputnik
Տեղատարափ անձրևներից հեղեղվել են Սոչիի փողոցների և ավտոճանապարհների մի մասը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները:
Նշվում է, որ օգոստոսի 26–ի առավոտյան անձրև է տեղացել, ցերեկը եղանակը կարգավորվել է, նկատվել են կարճատև անձրևներ: Երեկոյան տեղատարափ անձրևները վերսկսվել են, փողոցների մի մասը հեղեղվել է, մայրուղիներում ջրի կուտակման և վատ տեսանելիության պայմաններում երթևեկության հետ կապված խնդիրներ են առաջացել:
Անդրբայկալում տասնյակ տներ են հեղեղվել. տեսանյութ
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ամենաբարդ իրավիճակը նկատվել է Ադլերի «Ծովային սիմֆոնիա» բնակարանային համալիրի շրջանում: Տեղատարափ անձրևների հետևանքով Կրասնայա Վոլյա գյուղի ուղղությամբ երթևեկելի հատվածում սողանք է տեղի ունեցել. դրա ծավալը կազմել է մոտ 100 խորանարդ մետր:
Երեկ երեկոյան ութ ինքնաթիռ է ուղարկվել պահեստային օդանավակայաններ, բայց նրանք արդեն վերադարձել են, օդանավակայանն աշխատում է սահմանված գրաֆիկով։
Մրրիկը մոտեցել է լողափին, Սոչին հեղեղված է